News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Rolls-Royce-ը YouTube-ի իր ալիքում տեսանյութ է տեղադրել, որում ցուցադրված է բրիտանական Cullinan ապրանքանիշի առաջին քրոսովերի փորձարկումները: Թեստերն անցկացվել են Դուբայից ոչ հեռու գտնվող անապատում, հաղորդում է Autonews.ru-ն:

Քրոսովերը կկառուցվի գերթեթեւ ալյումինի հիման վրա, որը հետագայում հիմք կհանդիսանա բրիտանական բրենդի մնացած ապագա մոդելների համար: Նախնական տվյալներով, Cullinan-ը կստանա նոր սերնդի Phantom-ի 6,75 լիտր երկու տուրբիններով V12 շարժիչը, որն ունի 671 ձիաուժ եւ 900 Նմ պտտվող մոմենտ:

Rolls-Royce Cullinan-ի պրեմիերան, որը մշակվում է  վերջին երեք տարիների ընթացքում, տեղի կունենա 2018 թվականի ամռանը՝ հատուկ միջոցառման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ