News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Wild Safari ընկերությունը նորեկ է Հայաստանի զբոսաշրջային շուկայում եւ դեռ յուրացնում է հնարավոր երթուղիները, բայց արդեն շատ զբոսաշրջային ընկերություններ նրանց ծառայությունները ներառում են իրենց տուրերում:

«In Tour Expo» ցուցահանդեսի շրջանակում Wild Safari-ի աշխատակից Մերի Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ ընկերությունը նորագույն CFMOTO կվադրոցիկլներով  առաջարկում է էքստրիմ տուրեր Հայաստանի անանցանելի լեռնային շրջաններով:

Ներկայումս ընկերությունն առաջարկում է տուրեր Ծաղկաձորի եւ Հանքավայրի տարածքներում, սակայն ուղեւորությունների աշխարհագրությունը, նրա խոսքով, կընդլայնվի:

Wild Safari ընկերությունն ապահովում է «դրայվի եւ ադրենալինի սիրահարների» տեղափոխումը Երեւանից սաֆարիի վայր եւ հակառակ ուղղությամբ: Ընկերության հրահանգիչները հաճախորդներին տեղում կվադրոցիկլ վարել են սովորեցնում եւ նրանց են տրամադրում տեղանքի քարտեզը՝ պարզաբանելով երթուղու բոլոր խոչընդոտները: Բացի գեղեցիկ, կուսական վայրերով ուղեւորությունից, ճանապարհորդներին նաեւ առաջարկվում է ինքնուրույն խորոված պատրաստել եւ դիտել պատմական տեսարժան վայրերը:

Ընկերությունն առաջարկում է ստանդարտ փաթեթներ՝ 2 ժամյա ուղեւորություն երկու հոգու համար կվադրոցիկլով եւ VIP փաթեթներ՝ 2 ժամյա ուղեւորություն մեկ անձի համար: Խմբակային տուրերի համար գործում է զեղչերի համակարգ, ասել է Մերի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Yerevan expo ցուցադրական կենտրոնում ապրիլի 20-22-ը միաժամանակ անցկացվում են երկու միջազգային ցուցահանդեսներ՝ «In Tour Expo» եւ «SportWay», որոնք ներկայացնում են, թե որքան մարտչելի եւ մրցունակ է Հայաստանը համաշխարհայիյն զբոսաշրջային շուկայում եւ ինչով այն կարող է զարմացնել զբոսաշրջիկներին 2018-ին:

«InTour Expo»-ին մասնակցում են 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից:

Ցուցադրության շրջանակում անցկացվում են սեմինարներ՝ թվային մարքեթինգի, գաստրոտուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսի մասին, ինչպես նաեւ զբոսաշրջային մի շարք նոր արտադրանքների շնորհանդեսներ: Բանախոսների թվում են հայ մասնագետներ, որոնք արտասահմանում հաջողություն ունեն՝ Մայք Լազիեւը, Արմեն Քալաջյանը, Աննա Մազմանյանը, ինչպես նաեւ հատուկ հյուր Ալեքսանդր Լապշինը:

Ցուցահանդեսների տեղեկատվական հովանավորն է NEWS.amգործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ