News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսուհետ եւս Հայաստանի ոստիկանությունը օրենքով թույլատրելի բոլոր՝ ընդուպ հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառման միջոցով իրականացնելու է տեղ գտնող իրավախախտումները կանխելուն կամ խափանելուն ուղղված համաչափ գործողություններ: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հերթական հայտարարությունում:

Դրանում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ոստիկանության իրավունքների եւ պարտականությունների մասին պատկերացումներ չունենալով կամ միտումնավոր կերպով հասարակությանն ապատեղեկացնելու նկատառումներով՝ ապօրինի հավաքների կազմակերպիչները, որոշ մասնակիցներ, ինչպես նաեւ առանձին լրատվամիջոցներ օրվա ընթացքում ահազանգեր էին հնչեցնում հասարակական կարգն ապահովող ոստիկանության առանձին ծառայողների կողմից քաղաքացիների գույքը վնասելու վերաբերյալ՝ դա ներկայացնելով որպես քաղաքացիների սեփականության անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ ոտնձգություն:

Արդեն տեւական ժամանակ ապօրինի հավաքի կազմակերպիչների կոչերի ներքո հավաքների մասնակիցներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց կողմից վարվող ավտոմեքենաներն օրենքով չթույլատրված երթեւեկելի հատվածներում կայանելու հակաիրավական գործողություններով փակում են ինչպես ներքաղաքային, միջհամայնքային, այնպես էլ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու մայրուղիները՝ այդ կերպ ոչ միայն խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, հասարակական կարգն ու անվտանգությունը, այլեւ խոչընդոտելով երթեւեկության մասնակիցների ազատ տեղաշարժին, անհամաչափ կերպով սահմանափակելով այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը եւ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը:

ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ անգամ զգուշացրել է, որ ապօրինի հավաքները դադարեցնելու իր օրինական պահանջի չկատարման եւ անտեսման, զանգվածային անկարգությունների շարունակման պայմաններում օրենսդրությունը լիարժեք իրավունք է վերապահում ցանկացած անհրաժեշտ պահի համաչափ գործողություններով միջոցներ ձեռնարկելու իրավախախտումները կանխելու կամ խափանելու համար, այդ թվում, բնականաբար, նաեւ վերականգնելու խաթարված երթեւեկությունը՝ կատարելով այլոց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իր պարտականությունը: Չնայած դրան՝ ոստիկանության ծառայողների կողմից տեւական ժամանակ իրավախախտում թույլ տվող անձանց նկատմամբ ցուցաբերվում էր հանդուրժողականություն՝ այն հույսով, որ ինչպես ապօրինի հավաքների կազմակերպիչները, այնպես էլ դրանց մասնակիցները կդրսեւորեն անհրաժեշտ ողջախոհություն՝ ի վերջո անսալու Ոստիկանության օրինական պահանջներին եւ դադարեցնելու զանգվածային իրավախախտումները:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու եւ ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում «ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ, ինչպես նաեւ ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը»: Հետեւաբար ոստիկանության աշխատակցի օրինական պահանջները միտումնավոր չկատարելու պայմաններում օրենքի պահանջների խախտմամբ, ճանապարհների երթեւեկելի հատվածներում կայանված ավտոմեքենաները հեռացնելուն ուղղված գործողություններն իրավաչափ են: Այսուհետ եւս Հայաստանի ոստիկանությունը օրենքով թույլատրելի բոլոր՝ ընդուպ հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի կիրառման միջոցով իրականացնելու է տեղ գտնող իրավախախտումները կանխելուն կամ խափանելուն ուղղված համաչափ գործողություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ