News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանն իր միջուկային ծրագիրն ավելի արագ տեմպերով կվերսկսի, եթե  ԱՄՆ-ն միջուկային գործարքից դուրս գա, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Համաձայնագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը մեկնաբանելով՝ Զարիֆը ամերիկյան CBS-ի հետ հարցազրույցում նշել է, որ Իրանը ներդրման պատրաստ մի քանի տարբերակներ ունի, երկիրը համապատասխան պահին անհրաժեշտ որոշում կընդունի, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Միջուկային ծրագրի ավելի արագ տեմպերով վերսկսումը այդ տարբերակներից մեկն է»,- հավելել է Զարիֆը:

Ի պատասխան հարցին՝ Իրանը կվերսկսի՞ իր միջուկային գործունեությունը, եթե միջազգային հանրությունը նրա դեմ հանդես գա, Զարիֆը նշել է, որ աշխարհն Իրանից չի կարող պահանջել շարունակել համաձայնագրի պահանջների միակողմանի կատարում:

«ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել այն ժամանակ, երբ Թեհրանը չէր ձգտում միջուկային ռումբի ստեղծման, իսկ հիմա Վաշինգթոնը մտադիր է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, քանի որ մենք չեն ցանկանում միջուկային ռումբ ստեղծել»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ