News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի պաշտպանության նախարարը Մոսկվայի նկատմամբ ավելի խիստ քաղաքականության կոչ է արել: Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այս մասին ասել է Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուլությունը չի գնահատում: Նա կարծում է, որ պատժամիջոցների ճանապարհով պետք է «պնդել, որ Ռուսաստանը կատարի Մինսկում տված խոստումները», այնքան ժամանակ՝ մինչեւ իրավիճակը թուլանա, փոխանցում է DW-ն:

Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը մի շարք գործոններ են խոչընդոտում, կարծում է ֆոն դեր Լյայենը: Մասնավորապես՝ «Ղրիմի անեքսիան, Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայի արեւելքում իրավիճակի վատթարացմանը, սիրիական Հալեպի կործանումը»:

«Ֆոն դեր Լյայենն առանցքային խնդիր է համարում «թշնամու կերպարը», որի կարիքը Կրեմլն ունի, այլ ոչ Արեւմուտքը: Նման իրավիճակում կարեւոր է Մոսկվայի հետ երկխոսության պատրաստակամության պահպանումը «միասնության եւ ուժի դիրքերից», կարծում է գերմանացի նախարարը:

Անհրաժեշտ է, որ Եվրամիությունը եւս «փոխի որոշումների ընդունման մեխանիզմը», մասնավորապես՝ արտաքին քաղաքականության հարցերում, կարծում է ֆոն դեր Լյայենը: Հիմա որոշման ընդունման համար պահանջվում է ԵՄ անդամ բոլոր 28 անդամների համաձայնությունը: Սակայն աշխարհում իրադրությունը երբեմն արագ արձագանք է պահանջում, նշում է նա, ուստի պետք է դնել Եվրամիության կողմից որոշումները պարզ մեծամասնությամբ ընդունելու հնարավորության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news