News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանում «վիշապ» նավակներով մրցավազքի նախապատրաստության ընթացքում 17 մարդ ջրահեղձ է եղել: Ինչպես հայտնում է «Սինհուան», նավակները կողաշրջվել են Գույլին քաղաքից ոչ հեռու գետի հատվածում ուժեղ հոսանքի պատճառով:

Նավակների կողաշրջման հետեւանքով ջրում է հայտնվել 57 մարդ: Օգնության են ուղարկվել մոտ 200 փրկարարներ: Փրկարարական գործողությունը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր: Վթարը տեղի է ունեցել գետի 2 հոսանքների միախառնման վայրում՝ առաջացնելով ուժեղ հոսք: Թիավարների մեծ մասի հագին փրկարարական բաճկոններ չեն եղել: Պատահարի հետ կապված 2 մարդ է ձերբակալվել:

«Վիշապ» նավակներով մրցավազքը տարածված է Ասիայի տարբեր մասերում, իսկ վիշապ-նավակների փառատոնը Չինաստանում ավանդական տոն է, որն այս տարի նշվում է հունիսի 18-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ