News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Երկուստեք կարեւորվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման եւ բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ