News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի մայրաքաղաքում ընտրողների գրանցման կենտրոնի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչու 31-ի, վիրավորվել է ավելի քան 50 մարդ, հայտնում է TOLOnews-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վահիդ Մաջրուքին:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով կիրակի առավոտյան Քաբուլի արեւմուտքում: Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու ոստիկանները: Ինչպես հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նաջիբ  Դանիշը, պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտ ահաբեկիչը: Իշխանությունների տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ընտրողների գրանցման կենտրոնի եւ անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման կենտրոնի մոտ:

Տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում դեռեւս տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ