News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել։

«ԱԱԾ-ն մեկ անգամ եւս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհանդուրժողականության եւ սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց եւ խմբավորումների կողմից շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող եւ հակաօրինական նպատակներ հետապնդող հիշյալ անձինք եւ նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, եւ պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների եւ պայմանների վերացման, ահաբեկչական ու ծայրահեղական ցանկացած դրսեւորումների եւ հանրորեն վտանգավոր այլ արարքների կանխման ու խափանման նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք կիրառելու է օրենքով իրեն վերապահված հակազդման միջոցների ողջ գործիքակազմը»,- ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ