News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ բանակցություն չեղավ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան կայացած կարճատեւ հանդիպմանը:

«Բանակցություն, որպես այդպիսին, չեղավ: Սերժ Սարգսյանի կողմից պետք է բոլորովին այլ բառապաշար լիներ: Մարդիկ երկխոսության գալիս են ինչ-որ բան անելու, իրար ընդառաջ քայլ անելու, իրար լսելու կամքով: Ես նման բան չտեսա»,- նշեց նա:

Բախշյանի խոսքով՝ արդեն 20 օր է՝ Սերժ Սարգսյանը լսում է ցուցարարների կարգախոսները, եւ փոփոխությունների համատեքստում պետք է խոսեր:

«Ես ասել եմ, նորից կոչ եմ անում, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի դրոշակը չվերցնի իր վրա: Ես հիմա ժողովրդի մեջ եմ՝ քաղաքապետարանի դիմաց: Լիքը ժողովուրդ է կանգնած, էս ժողովրդին չի կարող հերթական անգամ հուսախաբ անել: Սարգսյանը պիտի խոսեր փոփոխության անհրաժեշտության մասին, որը պարզ տեսանելի է այսօր, այդ փոփոխության շուրջ ինքը պետք է սկսեր խոսակցությունը: Ուրիշ ճանապարհ չկա»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ