News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարությունն ու «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը խորը մտահոգություն են արտահայտում երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով գտնել ուղիներ՝ առաջնորդվելով հանդարտ եւ խոհեմ սկզբունքներով: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հանրապետությունում արդեն արմատացած ժողովրդավարական ավանդույթը մեր քաղաքացիներին հնարավորություն է տվել ազատ արտահայտելու իրենց կարծիքը, մտահոգություններն ու անհանգստությունները: Այսօր մեր երկրում արձանագրված հաջողությունների հետ մեկտեղ առկա շատ խնդիրներ ու դժվարություններ, որոնք հանգեցրել են անվստահության եւ մեր հայրենակիցների մի մասին ստիպել են բարձրացնել իրենց բողոքի ձայնը եւ դուրս գալ փողոց:

Հարգելով հանրահավաքի եւ երթերի մասնակիցների օրինական իրավունքները՝ ուզում ենք նշել, որ առկա իրավիճակը՝ մասնավորապես ճանապարհներ փակելը, խոչընդոտում է շտապ օգնության եւ առողջապահական հիմնարկների բնականոն աշխատանքը:

Կան բազմաթիվ հիվանդներ, որոնք պարբերաբար բժշկական կազմակերպություններ այցելելու անհրաժեշտմոթյուն ունեն՝ հետազոտվելու, բժշկական որեւէ միջամտություն կամ դեղորայք ստանալու նպատակով: Նման հիվանդների բուժման ընթացքին որեւէ ձեւով խոչընդոտելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ նրանց առողջության վրա:

Սիրելի հայրենակիցներ, իհարկե, մեր երկրում կան հրատապ լուծման կարոտ բազում հարցեր եւ խնդիրներ, սակայն հասարակության բեւեռացումը, թշնամանքի սերմանումը, անհանդուրժողականությունը կարող են խաթարել մեր երկրի՝ առանց այն էլ փխրուն անվտանգությունը:

Կոչ ենք անում ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով գտնել ուղիներ՝ առաջնորդվելով հանդարտ եւ խոհեմ սկզբունքներով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ