News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 23-ին մեկնարկող Վաշինգթոն առաջին պետական այցի ժամանակ ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին կնվիրի կաղնու տնկի, հայտնում է AP-ն:

Մատղաշ կաղնին նաեւ պատմական նշանակություն ունի՝ այն աճել է Առաջին աշխարհամարտի ճակատամարտի վայրում, որը դարձել է ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի մասը: Մակրոնի գրասենյակից հայտարարել են, թե հույս ունեն, որ կաղնին կտնկվի Սպիտակ տան այգիներում:

Կաղնու տնկին աճել է այն տեղում, որը ամերիկացի հետեւակայիններն անվանել են  «հրեշի շատրվան»՝ Ֆրանսիայում Մարնա գետից ոչ հեռու Բելլո Վուդում: 1918 թվականի հունիսին Բելլոյի մոտ ճակատամարտի ժամանակ զոհվել է ամերիկացի 2 հազար զինվորական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ