News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Telegram-ի օգտատերերն առաջարկել են ապրիլի 22-ին թղթե օդանավերով աջակցել ազատ ինտերնետին, փոխանցում է Lenta-ն: 

«Ռուսական իշխանությունները 7-րդ օրն է՝ Telegram-ն արգելափակում են: Եթե դուք աջակցում եք ազատ ինտերնետին, պատուհանից թղթե օդանավ բաց թողեք այսօր երեկոյան ուղիղ ժամը 7-ին»,- նշված է սերվիսային իրազեկումների էջով տարածված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունը ստացել են մեսենջերի բջջային հավելվածի օգտատերերը, այն դեսքթոփային տաբերակով չի արտացոլվում:

Մոսկվայի Տագանսկի դատարանը Ռուսաստանի տարածքում Telegram-ի աշխատանքն արգելափակել է ապրիլի 13-ին այն պատճառով, որ նրա հիմնադիր Պավել Դուրովը հրաժարվել է ԱԴԾ-ին տրամադրել նամակագրության գաղտնագրերի բանալիները: Ընկերության իրավաբանները նշել են նաեւ, որ այդ պահանջի կատարումը տեխնիկապես անհնար է:

Ապրիլի 16-ից «Ռոսկոմնադզորը» ակսել է արգելափակել այն IP հասցեները, որոնք Ռուսաստանում մեսենջերին հասանելիություն էին ապահովում, դրանց մեծ մասը պատկանում է Amazon-ին եւ Google-ին, իսկ ապրիլի 20-ին սկսել է VPN-ի եւ փրոքսի սերվերների արգելափակումը: Գերատեսչության ակտիվ գործողությունների հետեւանքով տուժել են մի քանի կողմնակի սերվերներ, իսկ ապրիլի 22-ին հայտնի է դարձել, որ արգելափակման տակ են հայտնվել Google որոնման համակարգի գլխավոր էջի մի քանի հասցեներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ