News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Շենգավիթի մոտ ցուցարարների թիվը զգալիորեն աճել է, քաղաքի այլ վայրերում երթեր անող մի քանի մեծ խմբեր միացել են բաժնի մոտ հավաքվածներին։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ոստիկանությունը մեծ ուժեր են կենտրոնացրել՝ զինված մահակներով ու վահաններով։

Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ են կանգնել հոգեւորականներ, որ բախումներ թույլ չտան։

Նշենք, որ ցուցարարները բաժանվել են մի քանի խմբի եւ երթերով անցնում են Երեւանի փողոցներով:

Շենգավիթի ոստիկանության բաժնում են գտնվում «Ելք» խմբակցության երկու պատգամավորները՝ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը: Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ անհայտ է:

Բացի այդ, բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաեւ մի շարք այլ քաղաքներում: Մասնավորապես, Վանաձորում բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որտեղից կան բերման ենթարկվածներ:

Երեւանի տարբեր հատվածներում եւս փոքր ակցիաներ են տեղի ունենում: Մասնավորապես, ցուցարարները փորձել են Նոր Նորքում փակել Գայի պողոտան, այստեից եւս բերման ենթարկվողներ են եղել:

Բացի այդ, Հրազդան քաղաքում ակտիվիստները երթի են ելել եւ քայլում են դեպի Ծաղկաձոր:

Նշենք, որ ժամը 15.00-ի դրությամբ ոստիկանություն է տարվել 192 ցուցարար:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Արցախի փողոցում բախում տեղի ունեցավ ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, ծխանռնակներ կիրառեց եւ տարավ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին: Ավելի ուշ նրանց երեքին էլ ձերբակալել են:

Ուժայինները բռնի ուժով բազմաթիվ ցուցարարների են բերման ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ