News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները Էր Ռիադում կանանց ֆիթնես կենտրոնը փակել են գովազդային հոլովակի պատճառով, որում տեսանելի է պիրկ գրկող մարզահագուստով կին, փոխանցում է AFP-ն:

«Մենք չենք պատրաստվում սա հանդուրժել»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի խորհրդական Թյուրքի ալ Շեյխը՝ նշելով, որ կենտրոնի լիցենզիան հետ կկանչեն: Նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր են հետաքննել եւ հայտնաբեորել անձանց, որոնք կանգնած են հոլովակի ստեղծման հետեւում:

Հոլովակում գլխաբաց կինը մարզահագուստով ֆիզիկական վարժություններ է ցուցադրում:

Սպորտի հարցերով գերատեսչությունը հայտնել է, թե հոլովակը տեսարաններ է պարունակում, որոնք կարող են «հասարակական բարոյականությունը փչացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ