News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շուրջ երկու ժամ է ցուցարարների հսկա բազմությունը հավաքված է ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ: Այս բաժնում են գտնվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը: Նիկոլ փաշինյանի գտնվելու վայրը դեռեւս հայտնի չէ:

 Քիչ առաջ ոստիկանության շենքի մոտից շտապօգնության մեքենա անցավ:

Ցուցարարեն այս պահին շարժվեցին՝ ուղղություն վերցնելով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19-ին տեղի է ունենու հանրահավաք:

Երթը առաջնորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը, ով կոչ արեց շարունակել անհնազանդության գործողությունները բոլոր քաղաքներում ու փողոցներում: «Այսօր այն, ինչ փորձեցին անել, չստացվեց: Բռնելով պատգամավորներին՝ հույս ունեին, որ դուք դուրս չեք գա եւ այստեղ չեք լինի, բայց տարբեր փողոցներ, մայրուղիներ լիքն են հայ ժողովրդով»,- ասաց Սիմոնյանը՝ միաժամանակ կոչ անելով հեռու մնալ ոստիկանությունից:

Ցուցարարներին ուղեկցում են հոգեւորականներ, մասնավորապես Տեր Շահեն սրբազանը:

Մեկ այլ բազմամարդ երթ էլ շարժվում է Գրիգոր լուսավորիչ փողոցով:

Նշենք, որ ժամը 16.30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 232-ի:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են:

Բողոքի ակցիաները մայրաքաղաքում շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ