News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ցուցարարների մի մասն արդեն երթով հասել է Հանրապետության հրապարակ, մյուս մասը դեռ Մաշտոցի պողոտայում է եւ քիչ անց կլինի հրապարակում:

Հրապարակում երթեւեկությունը փակվել է: Ցուցարարները բոլոր կողմերից գալիս են հրապարակ:

Այստեղ է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այս շարժումը 20 տարուց ավելի ընթանում է տարբեր ղեկավարների ժամանակներում: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Նիկոլ փաշինյանը դասեր չի քաղել 2008-ի «մարտի 1»-ից, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Մարտի 1»-ը լուծված չէ, Սերժ Սարգսյանն ունի իր մասնակցությունը այդ դեպքերին: Սերժ Սարգսյանն այլեւս որեւէ հիմք չունի լինելու վարչապետ: Հիմա ժամանակն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Գարեգին Բ կաթողիկոսը խորհուրդ տան Սերժ Սարգսյանին, որ այսպես ժողովրդին չես կարող ճնշել, որ Հայաստանը կարող է զարգանալ նոր ընտրություններով:

Պետք է ազատ արձակվեն բոլոր ձերբակալվածները, շաժման ուղեկցողները, նաեւ բերման ենթարկվածները, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, ժամանակավոր կառավարություն ստեղծվի եւ նոր ընտրություններ տեղի ունենան»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով. «Եվ Սերժ Սարգսյանը նաև պիտի հասկանա, որ միջազգային հանրությունը հետևում է այս իրադարձություններին, Հանրապետական կուսակցությունը՝ իր ղեկավարությամբ, ԵԺԿ անդամ է: Ես այսօր դիմել եմ ԵԺԿ-ին եւ հարց եմ բարձրացրել, թե արդյոք Սերժ Սարգսյանի նման ղեկավար ունեցող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, կարող է մնալ ԵԺԿ-ի կազմում»:

Նշենք, որ ժամը 19-ին այստեղ հանրահավաք է հրավիրված: Այսօր առաջին անգամ հանրահավաքը տեղի կունենա առանց Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք» խմբակցության մյուս պատգամավորների, որոնք ձերբակալված են:

Նշենք, որ ժամը 16.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 228-ի:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են:

Բողոքի ակցիաները մայրաքաղաքում շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ