News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26 անձ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակական կարգը խախտելու, ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու կասկածանքով, եւս 3 անձ կալանավորվել է՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով։

Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված քրեական գործերի տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 20-ին, 21-ին մի խումբ անձինք ակնհայտորեն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. բազմաթիվ ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթեւեկության կանոնների ակնհայտ խախտումներով, տեւական ժամանակ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով եւ ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երեւան քաղաքի բազմաթիվ բնակիչների, այդ թվում՝ գիշերային ժամերին խախտել են նրանց անդորրը, չեն ենթարկվել նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին։

Բացի այդ, բռնություն է գործադրվել ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20,  ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով՝ 5, գույքը դիտավորյալ ոչնչացնելու կասկածանքով՝ 1 անձ։

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 17-ին՝ Երեւան քաղաքի տարբեր փողոցներով տեղի ունեցած քայլերթից հետո, Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպվել է հավաք, որը հետագայում շարունակվել է Երեւան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում: Որոշ մասնակիցներ, վրդովված ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Երեւան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում չհավաքվելու եւ երթեւեկությունը չխաթարելու օրինական պահանջից, ժամը 23-ի սահմաններում գնացել են Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի հատման խաչմերուկ, որտեղ սկսել են կատարել զանգվածային անկարգություններ:

Այդ ընթացքում զանգվածային անկարգությունների մասնակիցները, վտանգելով հասարակական անվտանգությունը, խաթարել են երթեւեկության բնականոն ընթացքը, ձեռքերով, ոտքերով, տարատեսակ առարկաներով ոչնչացրել եւ վնասել են նշված տարածքում առկա լուսացույցերը, ճանապարհային երթեւեկությունը կարգավորող նշանները, ցուցանակները, նստարանները, գովազդային վահանակները, իրական վտանգ են ստեղծել անցորդների կյանքի ու առողջության համար, քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել հասարակական կարգը եւ անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր ժամանած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

Եվս երկու քրեական գործ հարուցվել է՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ։

ՀՀ ՔԿ գտնվող քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ անհրաժեշտ քննչական եւ քրեադատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ