News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

«Սիրելի հայրենակիցներ, ջահերթով երթը, արդեն շուրջ երկու տասնամյակ, վերածվել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հարգման, պահանջատիրության եւ մեր միասնությունը խորհրդանշող միջոցառման: Դաշնակցության զույգ միությունները կոչ են անում ցուցաբերել փոխըմբռնում, ազգային եւ քաղաքացիական բարձր գիտակցություն ու համերաշխություն:

Հասարակական մեծամասշտաբ այս միջոցառումն իրականացնելիս մենք չենք կարող հաշվի չառնել ներքաղաքական տագնապը: Համերաշխ լինելով հազարավոր մեր քաղաքացիների բացառապես խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնելու իրավունքին, ընդունելով երկրում շուտափույթ փոփոխություններ իրականացնելու հրամայականը՝ միաժամանակ կոչ ենք անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրն անցկացնել պատշաճ կեցվացքով, առանց  մեր հավաքականությունը թուլացնող դրսեւորումների:

Լիահույս ենք, որ երիտասարդական ներուժն ու ոգեղենությունը, ոչ թե պետք է պարպվի՝ վերածվելով հիասթափության, այլ ծառայի մեր երկրի առաջանցիկ զարգացման ապահովմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ