News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ովքեր կձերբակալվեն, ինչեր կլինեն, ոչ մի սանտիմետր չպետք է շեղվել այստեղ հայտարարվածից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքում իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը:

Նա անդրադարձավ փաստին, որ հանրահավաքին թույլ չտվեցին ելույթ ունենալ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին. «Մեր սիրելի Զարուհի Փոստանջյանը ամեն կերպ փորձում էր խլել միկրոֆոնն ու ելույթ ունենալ: Ես ուզում եմ ներողություն խնդրել, բայց մեր «Քաղաքացիական պայմանագիր» անդամները, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անադամները վերապահում ունեին նրա խոսքի հետ կապված, մի պատճառով, որ այս շարժումն սկսելուց առաջ, Զարուհի Փոստանջյանը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է: Այս տգեղ միջադեպի պատճառն այդ հայտարարությունն է: Մենք սիրում ենք Զարուհի Փոստանջյանին, ոչ մեկին չենք ասում ծախված: Այստեղ ծախված մարդիկ չկան»,-հայտարարեց Աննա Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ ինչ ասվել է այս օրերին, շարունակում է ուժի մեջ մնալ այնքան ժամանակ, մինչեւ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ստորագրի: Աննա Հակոբյանը դիմեց Սերժ Սարգսյանին՝ ասելով. «Ուզում եմ խնդրել շուտ արեք այդ բանը: Մի վտանգեք պետությունը, օր առաջ կատարեք ձեր քայլը: Նա պետք է հենց այսօր ստորագրի ու հեռանա»:

Բազմությունն սկսեց վանկարկել. «Նիկոլ», «Սերժիկ հեռացիր»:

Նշենք, որ ժամը 16.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 228-ի: Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ