News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր ձերբակալությունից հետո ինքը զանգահարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին եւ խնդրել է իրեն թույլատրել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:

«Չզարմանաք՝ զանգել եմ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին եւ իրեն եմ հորդորել, որ թույլատրություն տրվի, որ ինձ թույլ տան մտնել ու զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ», - ասել է Արամ Սարգսյանը:

Նա ասել է, որ այլընտրանքը, քան երկու թիմերի լիդերները հանդիպումն ու երկխոսելն է, չկա:

«Այս պահին էլ դեռ կորսված չէ, որ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կարող են հանդիպել ու երկխոսել», - ասաց նա՝ հավելելով, որ այլեւս չի ցանկանում նոր Մարտի 1 տեսնել:

«Իշխանությունը մեր երկրում չի փոխվել եւ նա իր էությամբ ավելի լավը չի դարձել, քան 2003 կամ 2008 թվականին էր։ Իշխանությունն ինքնապահպանման խնդիր ունի։ Էնպես չի, որ իշխանությունն իրենով կարող է հրաժարվել ու էնպես չի, որ Սերժ Սարգսյանն էլ ինքն իրենով կարող է հրաժարական տալ։ Ինքն էլ ունի թիմ, որոնք հասկանում են, որ էդ հրաժարականի հետեւանքներն ինչումն են։ Ընդ որում, իշխանությունն էլ կարող է սթափ լինել, հավաքված ժողովուրդն էլ բաց ձեռքերով են պայքարում ու սթափ են։ Բայց ես տեսնում եմ, որ իսկապես կան երրորդ ուժեր, կարող են լինել բզբզողներ, որոնք իրավիճակը կարող են հանել հունից», - ասաց Արամ Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ