News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի՝ հունվարի 18-19-ին Բաքու կատարելիք այցի ընթացքում  չի քննարկվելու SOCAR ընկերության կողմից Ռուսաստանը Հայաստանին կապող «Հյուսիս-Հարավ» գազատարի գնման հնարավորության հարցը:

«Տվյալ փուլում քննարկման ենթակա հարցերում այդ թեման չկա»,- ասել է Վրաստանի փոխարտգորնախարար Նինո Կալանդաձեն:

Հիշեցնենք, որ մայրուղային գազատարի տվյալ հատվածը գնելու ցանկություն էր հայտնել SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, անցած տարվա հունիսին գազատարը հանվել էր այն ձեռնարկությունների ցանկից, որոնք ենթակա չեն մասնավորեցման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ