News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի ձերբակալման համար իրավական հիմքեր կան: Կարեն Կարապետյանն այդ մասին ասաց ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Ես վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները կհիմնավորեն, եւ իրավական հիմքեր կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Կարապետյանը:

Կարեն Կարապետյանը ցանկություն հայտնեց նաեւ խոսել այն խնդիրների մասին, որոնք կան եւ անհանգստացնում են իրեն: «Ես շատ կուզենամ արտահայտել իմ վերաբերմունքը: Տեսեք, մենք ունեցել ենք ընտրություններ: Լա՞վն են, իդեալակա՞ն են, իդեալական չե՞ն, բայց ընտրություններից հետո ալիք չի եղել: Վստահ եմ, որ իդեալական ընտրություններ չեն, եւ որեւիցե երկիր գոյություն չունի, որտեղ ընտրություններից բոլորը գոհ են: Եվ կան զանգվածներ, որոնք կարող են ընտրություններից դժգոհ լինել: Դա ի՞նչ է նշանակում, որ մենք ռեգուլյար պետք է ռեվիզիա անե՞նք ընտրությունները: Մենք այդպես անընդհատ կընկնենք մի վիճակի մեջ, որ երկրի շինարարությամբ, կառուցմամբ չենք զբաղվելու: Տեսականորեն պատկերացնենք արտահերթ ընտրություններ, կա մի զանգված, որ դժգոհ է ընտրությունների արդյունքներից, իրենք նորից պահանջեն, մենք այս վիճակից դո՞ւրս ենք գալու, թե՞ չէ: Մենք ունենք որոշակի քաղաքական մշակույթ՝ շատերս դժգոհ ենք: Շատերս դժգոհ ենք էլիտաներից, էլիտաներից բոլոր կուսակցություններում: Եվ մենք մեր տան մեջ պետք է հստակ հասկանանք, որ ունենք այն, ինչ ունենք եւ քայլ առ քայլ պետք է գնանք այն վիճակին, որին ձգտում ենք: Դուք վստահ եք, չէ՞, որ մեկ օրվա մեջ մեր բոլոր էլիտաները չեն կարող լավը լինել, շատ ավելի պետական մտածող լինել: Հասկանո՞ւմ եք: Մենք ի՞նչ անենք, անընդհատ ընտրությունից ընտրություն այսպիսի վիճակում լինե՞նք»,- մանրամասնեց առաջին փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ չի լինի մեկին 100 տոկոսանոց ձայն տալ: Լինելու են ուժեր, որոնք դժգոհ են մնալու: «Եվ իրենք ազնիվ, հայրենասեր, երկրի բարգավաճումն ու զարգացումը ցանկացող մարդիկ են: Եվ ո՞նց անենք, լավ: Ո՞րն է այն հայտանիշը, որով ասենք՝ այ հիմա հասարակությունը պետք է բավարարված լինի: Դա ընտրությունն է: Հիմա ընտրությունը եղել է: Ստեղծել ենք հարթակ, որտեղ պետք է ռեգուլյար խոսենք: Եթե այդ հարթակում խնդիրներ ունենք, եթե կուսակցությունների ներկայացուցչությունը բավարար չէ, եկեք խոսենք դրա մասին, որպեսզի մենք ոչ թե ընտրություններից ընտրություն գնանք կուտակված պրոբլեմներով, նեղվածությամբ, այլ ռեգուլյար դրա մասին խոսենք: Մենք կարո՞ղ ենք անընդհատ մեր ընդունած որոշումները, մեր ընտրությունները ռեվիզիայի ենթարկել, ասենք՝ իմ դուրը չի գալիս:  Հետո մենք պիտի մի քիչ էլ այլ մշակույթ ձեւավորենք՝ մեկս մյուսին լսելու մշակույթ: Ես իմ ճիշտը ուզում եմ ապացուցել, բայց ոչ ի հաշիվ ուրիշի նեղության: Համաձայն չե՞ք ինձ հետ: Բազմաթիվ քաղաքացիներ ունենք, ովքեր դժգոհ են այս իրավիճակից, ովքեր հիվանդանոցներ են ընկնում, երեխաներին չեն կարողանում մանկապարտեզ հասցնել: Մենք այդ մշակույթը պե՞տք է ձեւավորենք մի օր, թե՞ չէ: Որքա՞ն կարող ենք այսպես ապրել ու պահանջել մի ստերիլ վիճակ, երբ մեր հասարակությունը բազմաթիվ խնդիրներ ունի»,- ասաց Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ