News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի հետ անկատար համաձայնագիրը նախընտրելի է ընդհանրապես որեւէ համաձայնագրի բացակայությունից: Այս մասին Israel TV-ի հետ հարցազրույցում նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ հավելելով, որ Բեռլինը ուշադրությամբ կհետեւի իրանական միջուկային համաձայնագրի իրականացման ապահովմանը:

Մերկելը նշել է, որ հասկանում Իրանի հետ կապված Իսրայելի մտավախությունը, սակայն համաձայն չէ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իրանական հավակնությունների զսպման մեթոդների հարցում:

Նշենք, որ Մերկելը ապրիլի վերջին կայցելի Վաշինգթոն եւ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը հանդես է գալիս ընդդեմ իրանական համաձայնագրի՝ սպառնալով մայիսի 12-ին համաձայնագրից դուրս գալ, եթե չհաջողվի այն «ուղղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ