News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար է ընտրվել Անդրեա Նալեսը: Որոշումն ընդունվել է կիրակի Վիսբադենում կայացած կուսակցության արտահերթ համագումարում, փոխանցում է DW-ն: 

Նալեսի թեկնածության օգտին, որը ԳՍԴԿ ղեկավարի պաշտոնում կուսակցության գրեթե 155 տարվա պատմության մեջ առաջին կինն է,  քվեարկել է պատվիրակների 66,3 տոկոսը: Սա 1946 թվականից ի վեր կուսակցական առաջնորդի ընտրությունների ժամանակ վատթարագույն արդյունքներից մեկն է:

Համագումարում իր ելույթի ժամանակ Անդրեա Նալեսը խոստացել է կուսակցությունը բարեփոխել, առաջիկա տարիներին ԳՍԴԿ-ի համար առանցքային հարցերը պետք է դառնան տնտեսության զարգացումը եւ աշխատաշուկայի իրավիճակը, նշել է սոցիալ-դեմոկրատների նոր ղեկավարը:

Նալեսը հանդես է եկել նաեւ Ռուսաստանի հետ «երկխոսության որոնման» օգտին: «Մենք պետք է հարաբերություններ պահպանենք ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Ռուսաստանի հետ, սակայն դրա հետ մեկտեղ պահպանենք իրատեսությունը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ «գերմանացիները ցանկանում են Ռուսաստանի համար լավ հարեւաններ մնալ»:

Անդրեա Նալեսն առաջին անգամ Բունդեսթագի անդամ է ընտրվել 1998 թվականին: Նա զբաղեցրել է կուսակցության գլխավոր քարտուղարի, խորհրդարանում ԳՍԴԿ խմբակցության ղեկավարի եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ