News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շեշտել է ազատ առեւտրի կարեւորությունը եւ ողջունել Եվրամիության ու Մեքսիկայի միջեւ նոր առեւտրային պակտի կնքման մասին համաձայնագիրը, փոխանցում է Reuters-ը:

Գերմանիայում Հանովերի առեւտրի տոնավաճառի բացմանը ելույթ ունենալիս Մերկելը եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենա Նյետոն ողջունել են ԵՄ-ի եւ Մեքսիկայի միջեւ ազատ առեւտրի մասին նոր համաձայնագրի հարցում սկզբունքորեն նոր համաձայնությունը:

«Սա Եվրոպայի, Գերմանիայի եւ Մեքսիկայի համար իսկապես լավ նորություն է»,- ասել է Մերկելը:

«Մենք հանդես ենք գալիս գլոբալ առեւտրի օգտին, որն այնքան ազատ է, որքան հնարավոր է, եւ հիմնված է ընդհանուր կանոնների վրա»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ