News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանը մերժել է երկու հույն զինվորներին ութ թուրք զինվորականների հետ փոխանակելու՝ Թուրքիայի նախագահի առաջարկը. թուրք զինվորականները Հունաստան են փախել 2016 թվականի զինված հեղաշրջման ձախողված փորձից հետո: Այս մասին գրում է AP-ն:

Խոսքը երկու հույն զինվորների մասին է, որոնք եղանակային վատ պայմանների պատճառով պատահաբար թուրքական տարածքում են հայտնվել: Արդեն մի քանի ամիս է՝ թուրքական իշխանությունները նրանց բանտում են պահում: Նախապես նրանց մեղադրում էին լրտեսության մեջ, սակայն հետագայում այս մեղադրանքը դատավարության չհասցրեց:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր հույն զինվորներին թուրք սպաների հետ փոխանակելու հնարավորության մասին, որոնց Աթենքը չի վերադարձնում Անկարային:

Հունաստանի կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանի նման հայտարարությունները (զինվորների փոխանակման մասին) անընդունելի են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ