007 մակագրությամբ Aston Martin-ը, որը նկարահանել են Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում, Նյու Յորքում կայացած Christie's աճուրդում վաճառվել է 468.5 հազար դոլարով, գրում է AFP-ն:
Աճուրդին ներկա է եղել նաեւ բրիտանացի գործակալի դերակատար Դենիել Քրեյգը: Դերասանը, ի դեպ, անձամբ է մասնակցել մեքենայի մշակմանը: Ենթադրվում էր, որ ավտոմեքենան կվաճառվի 600 հազար դոլարով, ինչին պետք է նպաստեր դրա տիրոջ ներկայությունը:
Aston Martin-ը նկարահանել են չորս ֆիլմում, այն վարել է Քրեյգը: Մեքենան յուրահատուկ է նաեւ այն առումով, որ աշխարհում նման ընդամենը 100 ավտոմեքենա կա:
Ստացված գումարը Դենիել Քրեյգը տրամադրելու է բարեգործության: