News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննչական խումբը հաստատել է Վեհաժողովում Ադրբեջանի լոբբիստական գործունեության վերաբերյալ լուրջ կասկածները եւ ներկայացրել է պատգամավորների ցուցակ, որոնք խախտել են խորհրդարանականների վարքի կանոնները, նրանց թվում է ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խումբը ԵԽԽՎ-ում կոռուպցիայի մասին զեկույց է ներկայացրել: Կազմակերպության պատմության մեջ կոռուպցիայի հետ կապված իրավիճակ առաջին անգամ է ստեղծվում:

2016 ամռանը իտալական Corriere della Sera պարբերականը հայտնել էր, որ Միլանի դատախազությունը իտալացի հայտնի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին, որը ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավարն էր, մեղադրել է Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Որոշ ժամանակ անց տարբեր լրատվամիջոցներ հայտնել էին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեությանը պատգամավորների մասնակցության մասին: Ստեղծվել էր իրավիճակը հետաքննող խումբ:

«Խումբը հաստատել է, որ ԵԽԽՎ մի քանի գոծող եւ նախկին անդամների վերաբերյալ լուրջ կասկածներ կան, որ նրանք Ադրբեջանի օգտին կոռուպցիոն բնույթի գործունեություն են ծավալել»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Զեկույցում նշված են կոնկրետ խորհրդարանականների անուններ, որոնք խախտել են էթիկայի նորմերը, նրանց թվում են՝ ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտը, Սամադ Սեիդովը, Թադեուշ Իվինսկին, Աուգուստին Կոնդեն, Սեզար Ֆլորին Պրեդան, Ստեֆան Շեննախը, Ալան Դեքսթեն եւ Ռոբերտ Ուոլթերը: Այս մարդկանց մի մասը դեռեւս Վեհաժողովի անդամներ են:

ԵԽԽՎ ղեկավար Միկելե Նիկոլետին փաստաթուղթն արդեն բարձր է գնահատել: Ապրիլի 22-ի մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշեցրել էր խորհրդարանականների  պատասխանատվության մասին եւ հայտնել, որ զեկույցը կփոխանցվի պատվիրակությունների ղեկավարներին: Ինչ վերաբերում է զեկույցում նշված անձանց նկատմամբ միջոցառումներին, ապա այդ հարցով կզբաղվի ընթացակարգերի հարցով կոմիտեն, հայտարարել էր Վեհաժողովի ղեկավարը:

Corriere della Sera-ն հայտնել էր, որ Իտալիայի դատախազությունը Վոլոնտեին առաջադրել է կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանք, որոնք ստացվել են հանցավոր ճանապարհով: Վոլոտեին մեղսագրվում է 2012-2014 թվականներին «Բաքտելեկոմ» հեռահաղորդակցային ընկերությունից 2,39 մլն եվրոյի ստացում:

Իտալիայի քննչական մարմինների ներկայացուցիչները ենթադրում են, որ քաղաքական գործիչն այս միջոցները ստացել է Ադրբեջանի իշխանությունների շահերի շրջանակում քաղաքական գործունեություն իրականացնելու, այսպես կոչված՝ «խավիարային դիվանագիտության» համար:

ԵԽԽՎ հետաքննչական խմբի մեջ են մտել Նիկոլաս Բրաթցան (Բրիտանիա, նախկին դատավոր եւ ՄԻԵԴ նախկին նախագահ), Ժան Լուի Բրագյերը (Ֆրանսիա, նախկին դատավոր եւ ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կազմակեպության փորձագետ), Էլիզաբեթ Ֆերան (Շվեդիա, ՄԻԵԴ նախկին դատավոր եւ Շվեդիայում նախկին գլխավոր քաղաքական օմբուդսմեն, ներկայում իրավախորհրդատու):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ