News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարագվայում իշխող «Կոլորադո» պահպանողական կուսակցության թեկնածու Մարիո Աբդո Բենիտեսը հաղթել է նախագահական ընտրություններում։ Այս մասին կիրակի օրը հայտնել է հանրապետության Ընտրական պալատի նախագահ Հաիմե Բեստարը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ընտրական տեղամասերի 99.48 տոկոս արձագանագրությունների հաշվարկից հետո Ընտրական պալատի հրապարակած տվյալների համաձայն՝ Բենիտեսի օգտին քվեարկել են  ընտրողների 46.44 տոկոսը։ Նրա հիմնական մրցակցի՝ ընդդիմադիր «Նորացված մեծ ազգային դաշինք» կոալիցիայի թեկնածու Էֆրաինա Ալեգրեի օգտին են քվեարկել ընտրողների 42.74 տոկոսը։

Իր նախընտրական ծրագրում Բենիտեսը, որը վայր էր դրել խորհրդարանական լիազորությունները նախագահական ընտրություններին մասնակցելու համար, առաջարկում է սատարել հարկերի ցածր մակարդակ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերությունների համար, խստացնել պետական սահմանների վերահսկողությունը եւ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարը, ավելացնել աշխատատեղերը ենթակառուցվածքային նախագծերի հաշվին։ Նա նաեւ խոստանում է տնտեսական աճի տեմպերը հասցնել 6 տոկոսի եւ դեմ է արտահայտվում նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը։

Էֆրաինա Ալեգրենդեռեւս չի ճանաչել իր պարտությունը եւ հորդորում է սպասել ձայների վերջնահաշվարկին։ Ընտրությունների երկրորդ փուլ երկրի օրենսդրությունը չի նախատեսում։ Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 15–ին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ