News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

G7-ի նախարարական հանդիպման ժամանակ կարեւորվել է քիմիական զենքի ոչնչացման նպատակով Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ հասցված հրթիռային հարվածի կարեւորությունը: Տորոնտոյում կայացած G-7 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) նախարարական հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ամերիկյան վարչության ներկայացուցիչը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Միացյալ Նահանգները չեն կարծում, որ վերականգնման համար որեւէ օգնություն է պետք ուղղել Ասադի ռեժիմի կողմից վերահսկող շրջաններին»,- նշել է պաշտոնյան, որի հայտարարությունը տարածել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցները հիշեցրել են, որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երկրում քիմիական զենքի ոչնչացման երաշխավոր եւ չի կատարել իր պարտավորությունները: Ընդ որում, G-7-ում  համոզված են, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա Ժնեւյան գործընթացի միջոցով՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո:

«Երբ մենք քննարկում եւ կշռադատում ենք հետագա գործողությունները, մենք չենք ցանկանում, որպեսզի ֆինանսավորումն ուղղվի Ասադի կողմից վերահսկվող տարածքներին: Մենք չենք ցանկանում վերականգնել Ասադի ռեժիմի իշխանության տակ գտնվող գոտիները», - պարզաբանել է նա: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը պատմել է, որ նախարարական հանդիպման ժամանակ կարեւորվել է քիմիական զենքի ոչնչացման նպատակով Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ավելի վաղ հասցված հրթիռային հարվածի կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ