News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կորեայի Հանրապետությունն ու Հյուսիսային Կորեան ապրիլի 23-ին երկու երկրների առաջնորդների գագաթաժողովի պատրաստման աշխատանքային բանակցությունների երրորդ ռաունդ կանցկացնեն։ Հանդիպումը կկայանա սահմանային Փհանմունջոմ կետում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի միավորման նախարարությանը։    

Բանակցությունների օրակարգում են արարողակարգային հարցերի վերջնական համաձայնեցումը, այդ թվում՝ գագաթաժողովի անցկացման ժամանակը եւ միջոցառման անվտանգության ապահովումը։ Հանդիպման ժամանակ մինչեւ գագաթաժողովը բարձր մակարդակով լրացուցիչ բանակցություններ անցկացնելու որոշում կարող է կայացվել։

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ապրիլի 22-ին իր օգնականների եւ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացրել գագաթաժողովի օրակարգի շուրջ։ Ենթադրվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ հռչակագրի նախագիծը, որը կողմերը կստորագրեն գագաթաժողովի արդյունքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ