News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի զինված ուժերը Արցախի հետ շփման գծում կենդանի ուժ եւ տեխնիկա է կուտակում: Այս մասին ապրիլի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախաար Վիգեն Սարգսյանը:

«Իրավիճակի մասին հայտարարվել է, հաղորդագրություն եւ տեսանյութ է տարածվել: Հակառակորդը հետեւում է մեր պետության մեջ ծավալվող գործընթացներին: Նեղ մասնագիտական գիտելիքներով օժտված լինելու կարիք չկա հասկանալու համար, որ ներքին անկայությունը բացում է նրանց գործողությունների  ճանապարհը: Կոլեգիայի բացմանը երեկվա հայտարարությունը այս մասով էր: Սակայն մենք պարտավոր ենք հանրությանն այս սպառնալիքի մասին հիշեցնել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ սա չի չեղարկում իր որոշումն ընդունելու յուրաքանչյուրի իրավունքը:

«Մեր հերթին մենք պետք է կատարենք մեր աշխատանքը: Մենք պետք է համաքաղաքացիներին նախազգուշացնենք վտանգի մասին: Եթե հակառակորդը տեսնում է, որ ներսում գործընթացներ կան, ոորնք պետությանը շեղում են առաջնահերթ խնդիրներից, կարող է դրսից ինչ-որ բան ձեռնարկելու փորձ կատարել: Երբ պետական մարմինները ոչ լիարժեք են գործում, պաշտպանության խնդիրը բարդանում է: Ներքին գործընթացները մեզ անհանգստացնում են, սակայն մեր խնդիրն այլ է: Կա ռեսուրսների կառավարման խնդիր: Ենթադրենք՝ ԱԳՆ շենքը շրջափակված է, ինչպես դա արդեն եղել է: Ի՞նչ եք կարծում՝ սա աշխատանքը սահմանափակո՞ւմ է: Զինկոմիսարիատները նման պայմաններում նորմալ կաշխատե՞ն»,- նշեց նախարարը:  

Նրա խոսքով՝ շփման գծում կուտակումներ են գրանցվել: Զորավարժություններ են անցկացվել, որոնք «սահուն» անցել են կուտակման, հաճախակիացել են նաեւ վարժանքները: «Սա անհանգստություն է առաջացնում: Հաշվի առնելով մեր ներքին գործընթացները՝ մենք պարտավոր էինք հայտնել: Մենք մեր հասարակությանը չենք վախեցնում: Հասարակությունը պետք է վստահ լինի, որ հայկական բանակները մարտունակ են եւ պատրաստ ցանկացած խնդիր կատարել: Մենք պետք է մեր հասարակության հետ ազնիվ լինենք»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Կուտակումներ առաջնագծում. Արցախի ՊՆ-ն տեսանյութ է տարածել

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ