News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ժողովրդավարության համար այնքան էլ լավ չէ, երբ կամարտահայտման ազատությունը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ տարրերի հետ, եւ իրավապահները ստիպված են միջամտել: Այս մասին ապրիլի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Երեւանի վերջին իրադարձությունները:

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը պետք է հասկանա, որ ինքն աշխատանքի այլ գործիքներ ունի, քան հրապարակն է: «Սա մեր ժողովրդավարության համար փորձաշրջան է»,- նշեց նա: Պատասխանելով պատգամավորների նկատմամբ ոստիկանների գործողությունների մասին հարցին՝ նախարարը նշեց, որ օրենքով հստակ գործընթացներ են սահմանված, եւ օրենքի տառը, ինչպես համոզված է նախարարը, կպահպանվի:

«Ինչ վերաբերում է ոստիկանության գորողություններին՝ հասկանում եմ, որ ասածս կարող է բացասական արձագանք առաջացնել, սակայն տարբեր երկրներում ցանկացած զանգվածային միջոցառման ժամանակ ոստիկանությունը որքան էլ պատրաստված լինի, նրա գործողությունները կարող են հայտնվել համաչափության կամ ուժի կիրառման անհրաժեշտության գերազանցման սահմանին: Շատ կաեւոր է, որ եթե սխալներ կան, դրանք հայտնաբերվեն: Սակայն կարեւոր է, որպեսզի ոստիկանության նկատմամբ ապրիորի «չորոշվի», որ այն օրենքի պահանջը խախտել է: Ոստիկանները կարեւոր եւ վտանգավոր աշխատանք են կատարում: Եվ անգործության հետեւանքները կարող են ոստիկանների գործողություններից ավելի վտանգավոր լինել: Համեմատեք ժողովրդավարության երկրների հետ, Ֆրանսիայից եւ Գերմանիայից մինչեւ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա եւ համեմատեք՝ Հայաստանի ոստիկանությունը ոչ մի նոր բան չի հորինել: Հայկական ոստիկանությունը գործում է նույն մեթոդներով, եւ ի պատիվ ոստիկանության՝ պետք է ասել նրա պրոֆեսիոնալիզմի աճի մասին»,- կարծում է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ