News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը դիմում է հրատապ, համընդգրկուն քաղաքական օրակարգ ձեւավորելու կոչով։

Հայտարարությունում ասվում է. «Երեւանում եւ հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են տասնյակ հազարավոր մարդկանց ցույցերը եւ խաղաղ անհնազանդության  գործողությունները: Իրավիճակը շարունակում է մնալ լարված եւ պայթյունավտանգ:

Ելնելով վերոգրյալից, կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին եւ հանրությանը` վերահաստատելով նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցության երեք հայտարարությունները, որով միակ եւ ընդունելի քաղաքական հանգուցալուծում էր առաջարկվում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դիմում եմ հրատապ, համընդգրկուն քաղաքական օրակարգ ձեւավորելու կոչով` նոր եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի քանիցս հրապարակայնորեն հնչեցված տեսակետը, համաձայն որի նրա կողմից որպես քաղաքական հանգուցալուծման վերջնակետ է դիտարկվում նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, վերստին կոչ ենք անում իշխանություններին եւ բոլոր շահագրգիռ ուժերին ձեւավորել հրատապ քաղաքական օրակարգ` նշված հարցի շուրջ։

Որպես Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար եւ 20-ամյա խորհրդարանական քաղաքական հետագիծ ունեցող կուսակցության նախագահ պատրաստ եմ, հնարավորության դեպքում, հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկելու իր իսկ առաջարկությունը` իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցով օրակարգ ձեւավորելու շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ