News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այն, որ փոքրիկը լույս աշխարհ էր գալու ապրիլի վերջին, նախապես էր հայտնի. Քենսինգթոնի պալատը այս մասին զգուշացրել էր դեռեւս հոկտեմբերին: Այնուհետեւ բրիտանական The Sun տաբլոիդը նույնիսկ ստույգ ամսաթիվ էր հրապարակել՝ ապրիլի 23:

Վաղ առավոտյան Քեյթ Միդլթոնին Սենթ Մերի հիվանդանոց տանելու մասին նշվել է Քենսինգթոնի պալատի «Թվիթերի» պաշտոնական էջում: Մինչեւ հիվանդանոց, որտեղ նրա համար նախապես պատրաստվել էր «Լինդ» մասնաշենքը, նա հասել է ամուսնու՝ արքայազն Ուիլյամի ընկերության ավտոմեքենայով:

Her Royal Highness The Duchess of Cambridge was admitted to St. Mary’s Hospital, Paddington, London earlier this morning in the early stages of labour.

The Duchess travelled by car from Kensington Palace to the Lindo Wing at St. Mary’s Hospital with The Duke of Cambridge.

— Kensington Palace (@KensingtonRoyal) 23 апреля 2018 г.

Քեմբրիջի դքսուհի Քեթրինը տեղափոխվել է Լոնդոնի ծննդատուն, որտեղ առաջիկայում կծնվի բրիտանական գահի ժառանգորդ կամ ժառանգորդուհի: Այս մասին նշված է Քենսինգթոնի պալատի՝ դքսուհի Քեյթի եւ նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի նստավայրի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կլինիկայի մոտ, որտեղ 2013-ի հուլիսին ծնվել էր զույգի առաջնեկ Ջորջը, իսկ 2015-ի մայիսին՝ նրա քույր Շառլոտան, արդեն հավաքվել են թագավորական ընտանիքի երկրպագուները, որոնք սպասում են արքայազնի կամ արքայադստեր ծնունդին:

Երեխայի ծննդյան ենթադրյալ օրը, ինչպես նաեւ սեռը բրիտանական լրատվամիջոցների քննարկման նյութ էին դարձել, ինչպես նաեւ բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելու առիթ: Մեծ մասը կարծում էր, որ դա տեղի կունենա ապրիլի 23-ին կամ 24-ին: Ինչ վերաբերում է երեխայի սեռին, ապա կարծիքները հավասար էին կիսվել: Քեյթի եւ Ուիլյամի երրորդ երեխայի համար ամենատարածված անուններն են համարվում Արթուրը, Մերին, Ալիսան, Ջեյմսը եւ Ալբերտը:

Երեխան պապիկից՝ Ուելսի արքայազն Չարլզից, հորից, եղբորից ու քրոջից հետո գահի ժառանգման հերթում հինգերորդը կլինի: Նա մի դիրք ցած կմղի գահի որոշ հավակնորդների: Այսպես, Հարրին՝ Ուիլյամի եղբայրը, 5-րդ տեղից կտեղափոխվի 6-րդ:

Երեխայի ծննդյան մասին կհայտարարվի նաեւ ժամանակակից համացանցային տեխնոլոգիաների միջոցով: Կհրապարակվի բժիշկների ստորագրած հատուկ հայտարարությունը, որում նշված կլինի երեխայի լույս աշխարհ գալու ժամը, նրա քաշը եւ սեռը, որը հատուկ շրջանակով եւ փայտե պատվանդանի վրա կտեղադրվի բրիտանական միապետների պաշտոնական նստավայրի՝ Բուքինգեմյան պալատի դիմաց:

Սակայն դա տեղի կունենա միայն դրան թագուհի Եղիսաբեթ II-ի ծանոթանալուց հետո: Նա նախատատիկ կդառնա վեցերորդ անգամ: Երեխայի ծնունդի մասին զուգահետ կհայտնվի նաեւ Քենսինգթոնի պալատի Twitter-ի պաշտոնական էջում, որտեղ փոքրիկը կապրի եղբոր եւ մայրիկի հետ: Հիմա դժվար թե բարձրացվի երեխայի անվան հետ կապված գաղտնիքի վարագույրը: Դա սովորաբար տեղի է ունենում մի քանի օր հետո: Քեյթը եւ Ուիլյամն իրենց երեխաների անունները լայն հանրությանը հայտնել են նրանց ծնվելուց 2 օր հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ