News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մենք կիսում ենք այն դրույթները, որոնք պարունակում է ԵՄ-ի հայտարարությունը եւ ոչ միայն, որ Հայաստանը լիովին հարգում է հավաքների ազատ իրավունքը, այլեւ գործնականում ապահովում է դրա համարժեք կիրառումը: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ԵՄ-ի կողմից երեկ արված հայտարարությանը:

Նրա խոսքով, Հայաստանի օրենսդրության եւ միջազգային պարտավորությունների համաձայն՝ Հայաստանը շարունակելու է նույն մոտեցումը. «Հավաքի մասնակիցներն էլ իրենց հերթին պետք է հարգեն ՀՀ օրենսդրությունը»:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ լրատվական դաշտում ոչ միտումնավոր, գուցե սխալ թարգմանությամբ, հայտնվել էին վերնագրեր, թե ԵՄ-ն կոչ է անում, որ բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն: «Եթե նայեք հայտարարության տեքստը, այնտեղ ասված է այլ ձեւով, որ բոլոր նրանք, որոնք  ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով՝ իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այսինքն «օրենքով սահմանված կարգով» արտահայտությունը բաց է թողնվել շատերի կողմից»,-նկատեց նախարարը:

«Պետք է պատասխանատու մոտեցում ունենալ ամեն հայտարարության վերաբերյալ, հատկապես եթե դա արվում է միջազգային կառույցների կողմից, որպեսզի որեւէ անցանկալի յուղ չլցվի կրակի վրա»,-ընդգծեց նա:

ԵՄ-ն կողմերին զսպվածության եւ բանակցությունների միջոցով հրատապ լուծում գտնելու կոչ է անում. հայտարարություն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ