News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Երեւան ճանապարհի Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտից «դեմքի շրջանի սալջարդ, երկու ատամների կոտրվածք, գանգոսկրի կոտրվածք` հարցականով», «կրծքավանդակի աջ կեսի սալջարդ, որովայնի տրավմա» եւ «ձախ ստորին վերջույթի մկանների ձգվածություն» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել ոստիկանության 3 ծառայող:

Պարզվել է, որ ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ-Երեւան ճանապարհի ՃՈ անշարժ պահակետում, ծառայություն իրականացնելու ընթացքում, «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցների կողմից նրանք ծեծի են ենթարկվել եւ տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Նույն օրը «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 20.40-ին բուժօգնության են դիմել ոստիկանության եւս 2 ծառայող` «ձախ սրունքի սալջարդ» եւ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշումներով:

Պարզվել է որ վերը նշված ծառայողները վնասվածքները ստացել են «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցների կողմից, Աշտարակ-Երեւան ճանապարհի ՃՈ անշարժ պահակետի մոտ ծեծի ենթարկվելու հետեւանքով:

Բացի այդ ցուցարարների կողմից վնաս է պատճառվել նաեւ ՃՈ անշարժ պահակետի մոտ կայանված, ոստիկանության հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես եւ Աշտարակի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ