News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիայի հարցով բանակցություններում գայթակղության գլխավոր քարը հետաքննության մեխանիզմի ստեղծումն է: Այս մասին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցեց ՏԱՍՍ-ը:

«Ես հավատում եմ, որ չնայած տարբեր ուղղություններին, որոնց համաձայն՝ երկրները տարբեր կարծիքներ ունեն, միեւնույն ժամանակ մեծ թվով հիմքեր կան ենթադրելու, անցյալի փորձից ելնելով, որ կարող է լուծում գտնելու միջոց լինել: Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդպես էլ կլինի, եւ որ երկրներն այս ուղղությամբ ջանքեր կներդնեն»,- նշել է նա:

Գուտերեշը Ստոկհոլմ է ժամանել ապրիլի 21-22-ը հարավային նահանգ Սկոնում Նակորկա տեղավայրում տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ ոչ պաշտոնական հանդիպումից հետո: Դրա մասնակիցները քննարկել են կազմակերպության խաղաղապահ գործողությունները, ինչպես նաեւ Սիրիայի իրավիճակը:

«Ներկայումս ոչ մի հնարավորություն չի եղել համաձայնության հասնելու պատասխանատվության եւ հաշվետվողականության վերաբերյալ մեխանիզմ որոշելու հարցում: Մենք շատ անկեղծ բանավեճ ենք անցկացրել: Մենք համաձայվել ենք խորհրդակցությունների անցկացմանը, որպեսզի տեսնենք՝ հնարավոր է արդյոք հաղթահարել գոյություն ունեցող տարաձայնությունները»,- պարզաբանել է Գուտերեշը:

Հանդիպման արդյունքների մասին խոսելիս ՄԱԿ գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ՄԱԿ ԱԽ բոլոր անդամները համակարծիք են այն հարցում, որ Սիրիայի համար գոյություն ունեն միայն քաղաքական լուծումներ ՄԱԿ ղեկավարությամբ ընթացող գործընթացի շրջանակում: Երկրները հասկանում են նաեւ, որ պետք է հումանիտար վիճակի կագավորման համար ավելին անեն: Բանակցություններում գայթակղության գլխավոր քարն է հետաքննությունների մեխանիզմի ստեղծումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ