News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արեւմտյան կոալիցիայի հրթիռային հարվածը մեծ վնաս է հասցրել միջազգային իրավունքին եւ համագործակցության ոգուն՝ քաղաքական կարգավորման որոնումների առումով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Չմեկնաբանելով Սիրիային S-300-ի հնարավոր մատակարարումների վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկությունները, Պեսկովը միայն նշել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից ապրիլի կեսերին հրթիռային հարվածը Սիրիային առանց այդլ էլ վատացրել է իրավիճակը տարածաշրջանում: Այսպիսով նա պատասխանել է լրագրողների հարցին, թե արդյոք նման սպառազինությունների մատակարարումը Սիրիային էլ ավելի չի խորացնի իրավիճակը Սիրիայի շուրջ:

«Ես հիմա չեմ մեկնաբանի, միայն եւս մեկ անգամ կհիշեցնեմ Պուտինի հայտարարությունը, որ հրթիռային հարվածը առանց այդ էլ մթնոլորտը սիրիական հակամարտության կարգավորմանը: Մեծ հարված է հասցվել միջազգային իրավունքին եւ համագործակցության ոգուն՝ քաղաքական կարգավորման որոնումների առումով»,-ասել է Պեսկովը:

Հարցին, թե արդյոք եղել է հանդիպում Պուտինի եւ «Ռուսալ»-ի ղեկավար Օլեգ Դերեպասկայի միջեւ ապրիլի 6-ից հետո, երբ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ էր կիրառել ռուսական ընկերությունների ու գործարարների նկատմամբ, Պեսկովը ասել է, որ իրեն որեւէ հանդիպման մասին հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ