News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոսկվան չի միջամտի Հայաստանում առկա հակամարտությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հաղորդում է РБК.-ն:

«Ինչո՞ւ Մոսկվան պետք է միջամտի: Աշխարհաքաղաքական դատողությունները տեղին չեն: Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է»,-ասել է Պեսկովը՝ հավելելով. «Մենք շատ ուշադիր հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է: Երկիր, որի հետ զարգանում են ամենասերտ հարաբերություններ, ԵՏՄ անդամ»:

Հարցին, թե կլինե՞ն ինչ-որ խորհրդակցություններ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ, Պեսկովը պատասխանել է. «Կրեմլի մասով ես ոչինչ չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ վերջերս նախագահը շփումներ է ունեցել: Նախագահը շնորհավորել է գործընկերներին՝ ընտրվելու առթիվ»:

Հարցին, թե արդյոք Գյումրիի ռուսական ռազմակայանում կարող է հատուկ ռեժիմ մտցվել, Պեսկովը խորհուրդ է տվել դիմել ՊՆ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ