News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերի շուրջօրյա ուսումնասիրոթյունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Դրանց մի մասը թվում է ուղղորդված: Մասնավորապես, սոցիալական ցանցերում բացվում են խմբեր, որոնցում իրականացվում է ատելության քարոզ ու արվում են բռնության կոչեր: Ատելության քարոզի համար, որպես կանոն, օգտագործվում են Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված, այդ թվում՝ նախորդ տարիների ընթացքում ֆիզիկական ուժի գործադրման տեսանյութեր ու լուսանկարներ: Առավել մտահոգիչ է, որ ատելությունն ուղղված է ոչ միայն Ոստիկանության ծառայողների, այլ նաեւ նրանց ընտանիքների անդամների դեմ:

Դրանից բացի, սոցիալական ցանցերի այդ խմբերում տարածվում են տեղեկատվական թերթիկներ, որոնք ուղղված են հավաքի մասնակիցներին, եթե նրանց բերման ենթարկեն Ոստիկանության բաժիններ: Այդ թերթիկներում պարունակվող տեղեկությունների զգալի մասը պարունակում է ակնհայտ ծաղրանք, մարդու արժանապատվությունը նվաստացնող, ինչպես նաեւ բռնություն հրահրող արարքների կոչեր:

Դիտարկումը ցույց է տալիս, որ դա արվում է կազմակերպված ձեւով եւ ստացել է լայն տարածում: Այդ խմբերում արդեն առկա են մեկնաբանություններ պայթուցիկ սարքերի կամ հարմարանքների լուսանկարներով: Ընդ որում, տարբեր խմբերում նույն ձեւակերպմամբ մեկնաբանություններ են արվում նույն օգտատերերի կողմից: Առերեւույթ ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք հաճախ կեղծ օգտահաշիվներ են:

Նշվածից բացի, լրատվամիջոցներին խնդրում ենք, որպեսզի հեռացնեն ատելություն կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերեւույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից:

Խնդրում ենք լրագրողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաեւ վերնագրերի ընտրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ստացվել է 151 ահազանգ, վերացվել է փաստաբանի աշխատանքի խոչընդոտի 9 դեպք. ՄԻՊ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ