News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կարծում է, որ ԿԺԴՀ-ն եւ Իրանը սպառնում են միջուկային զենքի չտարածման ռեժիմին: Այս մասին հայտարարել է Սպիտակ Տան Ազգային անվտանգության խորհրդի զանգվածային ոչնչացման զենքերի հարցով ավագ տնօրեն Քրիստոֆեր Ֆորդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ միջուկային զենքի չտարածման ռեժիմը մարտահրավեր է Հյուսիսային Կորեայի համար, որը «միջուկային զենք եւ այն մատակարարելու համակարգեր է մշակում»: Վաշինգթոնում համարում են, որ Փհենյանը պետք է վերադառնա այդ պարտավորությունների կատարմանը:

Միջուկային զենքի չտարածման ռեժիմը բախվում է նաեւ Իրանի կողմից իրական վտանգի, պնդել է ամերիկացի պաշտոնյան: Նա հիշեցրել է, որ Թեհրանը դադարեցրել է սպառազինության ոլորտում իր աշխատանքը միայն այն ժամանակ, երբ բախվել է պոտենցիալ ծանր հետեւանքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news