News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Քեմբրիջի դքսուհի Քեթրինը (Քեյթ Միդլթոնը) երկուշաբթի տղա է լույս աշխարհ բերել: Այս մասին նշված է Քենսինգթոնի պալատի՝ Քեյթի եւ նրա ամուսին արքայազն Ուիլյամի պաշտոնական նստավայրի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ երեխան լույս աշխարհ է եկել տեղական ժամանակով 11:01-ին Լոնդոնի Փադինգթոնի շրջանում գտնվող սուրբ Մարիայի հիվանդանոցում (Saint Mary Hospital), արքայազն Ուիլյամը որդու ծնունդին ներկա էր:

Ներկայումս հիվանդանոցի մոտ հարյուրավոր մարդիկ են գտնվում, որոնք ցանկանում են տեսնել, թե Քեյթն ու Ուիլյամն ինչպես են երեխային գրկած հայտնվելու ծննդատան շեմին: Ծննդատան դիմաց լավագույն տեղերը տասնյակ լրագրողներ են զբաղեցրել տեսա- եւ ֆոտոխցիկներով:

Սա զույգի երրորդ երեխան է. 2013-ի հուլիսին Քեյթը եւ Ուիլյամը ունեցան տղա՝ Ջորջին, իսկ 2015-ի մայիսին՝ աղջկան՝ Շառլոտային: Երեխան պապիկից՝ Ուելսի արքայազն Չարլզից, հորից, եղբորից ու քրոջից հետո գահի ժառանգման հերթում հինգերորդը կլինի: Նրա անունն ավանդաբար կհայտարարվի մի քանի օրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news