News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ կանեն դուրս չգալ Իրանի միջուկային համաձայնագրից, քանի որ դա կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Վաշինգթոնում առաջիկա հանդիպումների ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփին կոչ կանեն մնալ համաձայնագրի մեջ: «Մենք կարծում ենք, որ չափազանց կարեւոր է այս համաձայնագրին աջակցելը: Եթե այն անհաջողություն կրի կամ ԱՄՆ-ն դրանից դուրս գա, մենք մտավախություն ունենք, որ իրավիճակը զգալիորեն կվատթարանա այն ամեն ինչում, ինչը կապված է դրա հետ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ