News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է սառը պատերազմի վերադարձի մասին, հաղորդում է BBC-ն:

Նրա խոսքով, աշխարհն այսօր կրկին մտնում է սառը պատերազմի դարաշրջան, սակայն այն ունի այլ բնույթ, քան եղել է ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ:

Հիմա ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը չեն վերահսկում ամեն բան, ինչպես առաջ: Շատ երկրներ շատ ակտիվ են տարածաշրջանում. Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ այլ երկրներ: Հիմա արդեն չկան երկու հավասար, լավ վերահսկվող բլոկներ»,-պարզաբանել է Գուտերեշը:

Նա նաեւ ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բախվել է կառուցվածքային խնդրի: «Նա պատկերացնում է աշխարհն այնպես, ինչպես այն կար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն չի ներկայացնում ժամանակակից աշխարհը: Վետոյի իրավունքը սկսել է շատ հաճախ կիրառվել;»,-ընդգծել է Գուտերեշը՝ շվեդական SVT հեռուստաալիքին:

Նրա խոսքով, այժմ շարունակվում են Անվտանգության խորհրդի վերակազմակերպման շուրջ քննարկումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news