News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բացառել է որեւէ փոխզիջում Թուրքիայի հետ՝ կապված երկու հույն զինծառայողների ազատ արձակմանը հասնելու հետ, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, Թուրքիան վտանգում է կորցնել իր եվրոպական կողմնորոշումը եւ հեռանալ իր եվրոպական արժեքներից:  Ցիպրասը նշել է, որ հույն զինծառայողների ազատ արձակման հարցում չի կարելի ղեկավարվել «ծառայություն ծառայության դիմաց» սկզբունքով:

«Մենք ամենավճռական ձեւով մերժում ենք անընդունելի նախադրյալները»,-ասել է նա:

Խոսքը երկու հույն զինծառայողների մասին է, որոնք վատ եղանակային պայմանների պատճառով պատահաբար հայտնվել են թուրքական տարածքում: Արդեն մի քանի տարի Թուրքիայի իշխանությունները նրանց պահում են բանտում: Սկզբում նրանց մեղադրել էին լրտեսության մեջ, սակայն հետագայում այդ մեղադրանքը չունեցավ դատավարական հետեւանքներ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել է հույն զինծառայողներին թուրք սպաների հետ փոխանակելու հնարավորության մասին, որոնց Աթենքի չի վերադարձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ