News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպան պետք է համոզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուրս չգալ Իրանի միջուկային համաձայնագրից: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարծում է, որ եվրոպական առաջնորդները պետք է ստիպեն Թրամփին կատարել պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունները:

«Ֆրանսիայի նախագահը ճիշտ էր, երբ ասում էր, որ Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ «Բ ծրագիր» չկա: Ամեն ինչ կամ ոչինչ: Եվրոպական առաջնորդները պետք է խրախուսեն նախագահ Թրամփին ոչ միայն մնալ միջուկային գործարքի մեջ, այլեւ որ ամենակարեւորն է բարեխղճորեն կատարել գործարքի իր մասը», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ «Բ ծրագիր» չկա: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն չպետք է դուրս գա համաձայնագրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ