News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց հանրապետական կուսակցությանը դեռ դիմադրելու ենք։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը։

«Հանրապետական կուսակցությունը Հայաստանում իշխանություն չի լինելու»,- ասել է նա։ Ըստ պատգամավորի, դրանով էլ չի վերջանալու, մենք լիքը գործ ունենք անելու։ «Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու։ Հայաստանում պիտի այսուհետ լինեն միայն արդար ու թափանցիկ ընտրություններ։ Իշխանությունը Հայաստանի քաղաքացիներից երբեք չպիտի խլվի։ Իշխանությունը պատկանումէ  ժողովրդին եւ այդ իշխանությունը պիտի իրացվի ընտրությունների միջոցով։ Մենք պիտի քաղաքականությունը դուրս բերենք դպրոցներից եւ կրթական հաստատություններից»,- նշել է պատգամավորը։

Նա նշել է, որ պետք է ձեւավորվի գերարդիական կրթական համակարգ։ «Ոլորտ առ ոլորտ, քայլ առ քայլ պիտի կերտենք մեր երազանքների Հայաստանը»,- ասել է Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ