News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջուկային զինաթափումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի բանակցությունների գլխավոր նպատակն է: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Նրանք արդեն որոշ քայլեր են ձեռնարկել, որոնք մենք դրական ենք համարում, բայց պարզ է, որ մեզ երկար ճանապարհ է սպասվում, եւ մենք կանգ չենք առնի», - ասել է նա:

Նրա խոսքով՝ «Փհենյանի վրա առավելագույն ճնշման քարոզարշավը շարունակվելու է»: «Մենք ուզում ենք կոնկրետ քայլեր տեսնել միջուկային զինաթափման ուղղությամբ, բայց ես չեմ ցանկանում վաղաժամ հայտարարություններ անել բանակցությունների մասին, որոնք կվարի նախագահը», - ասել է Սանդերսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ